Ադրբեջանի ԱԱՆ-ն ցրել է բնակիչների մտավախությունները
ՄիջազգայինԱդրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում ցրել են համացանցի աշխատանքում խափանումների պատճառների շուրջ բնակիչների մտավախությունները:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիեւը հայտարարել է, որ համացանցի խափանումները կարճ միացման արդյունքում «Դելտա Տելեկոմ»-ում առաջացած հրդեհի հետեւանք են:
«Տեղի ունեցածի հետաքննությունը շարունակվում է: Տվյալներ չկան այն մասին, որ տեղի ունեցածը որեւէ ակցիա կամ ահաբեկչություն է»,- ասել է նա: