Ինքնաշեն ռումբ Է պայթել Տոկիոյի Յասուկունի տաճարում
ՄիջազգայինԻնքնաշեն ռումբի բեկորեներ են հայտնաբերվել Ճապոնիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Յասուկունի տաճարային համակառույցի հարավային դարպասների մոտ: Գտնվել են պայթանյութի հետքեր եւ մարտկոցիկների մնացորդներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Պայթյունը տեղի Է ունեցել համակառույցի մուտքի դարպասների մոտի հասարակական զուգարանում: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, բայց շենքի պատերը կրակից խիստ վնասվել են: Էպիկենտրոնին շատ մոտ հայտնաբերվել Է եւս մեկ կասկածելի առարկա, դրանով զբաղվում Է սակրավորների հատուկ խումբը:
Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչական գործողությունը, նշում Է գործակալությունը: Դրա պատճառը եւ նպատակներն առայժմ պարզված չեն:
Յասուկունի տաճարը կառուցվել Է 1869 թվականին: Այն կատարում Է սինտո կրոնի ծիսական արարողությունների կենտրոնի գործառույթներ: Տաճարի գերագույն աստվածությունը Ճապոնիայի կայսրն Է, իսկ ծխականների թվում կան բազմաթիվ պաշտոնատարներ, այդ թվում՝ երկրի վարչապետը:
Ճապոնիայում հանգստյան օր Է, Յասուկունիի տարածքում տեղի Է ունենում տաճարային փառատոն: Այդ կապակցությամբ Էլ առավոտից դրա տարածքում ավելի շատ մարդ կար, քան սովորաբար: