Յոթ մարդ Է զոհվել Հնդկաստանի հյուսիսում քաղաքացիական ուղղաթիռի աղետի հետեւանքով
ՄիջազգայինՅոթ մարդ Է զոհվել, ներառյալ վեց ուղեւորները եւ օդաչուն, նոյեմբերի 23-ի առավոտյան Հնդկաստանի հյուսիսում քաղաքացիական ուղղաթիռի աղետի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է IndiaTV ազգային հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի Է ունեցել Քաթրա քաղաքի մերձակայքում՝ ուխտագնացներին Վայշնո դեւի տաճար՝ Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հայտնի կրոնական կենտրոն, տեղափոխելու ժամանակ: Վթարի պատճառները պարզվում են:
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը պատկանում Է Himalayan Heli Services ոչ մեծ մասնավոր ընկերությանը, որը ճանապարհորդներին ծառայություններ Է մատուցում դժվարամատչելի հնդուիստական սրբավարեր հասցնելու գործում: Ուխտագնացներն օգտվում են՝ այս փոխադրամիջոցից, որպեսզի խուսափեն դեպի Վայշնո տաճար տանող 13,5 կիլոմետր երկարությամբ լեռնային արահետով հոգնեցուցիչ վերելքից: Ամեն տարի սրբավայր Է այցելում մինչեւ 10 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: