Կես դարվա ընթացքում Բաքվում կոյուղուց մոտ 50 նորածնի դիակ է հանվել
ՄիջազգայինԿյանքի 54 տարիները կոյուղու հորերի վերանորոգման աշխատանքներին նվիրած Բաքվի բնակիչ 77-ամյա Ալը Աշըրովը պատմել է, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում կոյուղու հորերից մոտ 50 նորածին երեխայի դիակ է դուրս հանել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աշըրովը պատմել է «Խազար» հեռուստաալիքի թղթակից հետ զրույցում:
Ներկայում Բաքվի Նարիմանովի շրջանի կոյուղահորերի մաքրման աշխատանքներով զբաղված տարեց բաքվեցին ասել է, որ երեխայի դիակների ամենաշատը հանդիպել է Բաքվի 3-րդ եւ 4-րդ զանգվածների կոյուղահորերում: