Պայթյուն է որոտացել Աթենքի կենտրոնում
ՄիջազգայինՊայթյուն Է որոտացել Աթենքի կենտրոնում՝ Սինտագմա հրապարակից եւ Հունաստանի խորհրդարանի շենքից ոչ հեռու: Ոստիկանության հաղորդումների համաձայն՝ պայթյունից ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պայթուցիկ սարքը գործել Է Աթենքի գլխավոր հրապարակից մեկ թաղամաս հեռավորությամբ՝ Հունական ձեռնարկությունների դաշնության (SEV) կենտրոնակայանի պատերի մոտ: Կոտրվել են մերձակա մի քանի շենքերի պատուհանների ապակիները:
Վերջին ամիսներին բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում երկրում տիրող ծանր տնտեսական դրության պայմաններում: Ժամանակ առ ժամանակ բողոքավորների ու գործադուլավորների բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ: Նաեւ նշվում Է, որ ոչ հզոր ինքնաշեն ռումբերի օգտագործումն այն մարտավարությունն Է, որը հաճախ են կիրառում արմատական ձախերը եւ անարխիստները: