Լիբերիայում 15-ամյա դեռահաս է մահացել Էբոլա տենդից
ՄիջազգայինԼիբերիայում Էբոլա տենդով վարակված 15-ամյա դեռահաս է մահացել, սա վերջին մի քանի ամսվա ընթացքում մահվան առաջին դեպքն Է այն բանից հետո, երբ սեպտեմբերին իշխանությունները երկիրը պաշտոնապես տենդից ազատ հայտարարեցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի գլխավոր սանի տարական բժիշկ Ֆրենսիս Քաթեհին:
Դեռահաս Նաթան Գբոտեն հոսպիտալացվել Էր անցյալ շաբաթ նրա մոտ Էբոլա տենդ հայտնաբերվելուց հետո: Նոյեմբերի 23-ի երեկոյան նա մահացել Է Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի մերձակա հոսպիտալում:
Էբոլա տենդի բռնկումն արձանագրվել Է 2014 թվականի փետրվարին Գվինեայում, այնուհետեւ վիրուսը տարածվել Է հարեւան Սիեռա Լեոնեում եւ Լիբերիայում: Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր այդ երկրներում հիվանդությունից մահացել Է ավելի քան 11 հազար մարդ, եւս ավելի քան 28 բնակիչներ վարակվել են վտանգավոր վիրուսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: