Պուտինը հայտարարություն կանի ռուսական Սու-24 ռմբակոծչի կործանման կապակցությամբ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն կանի ռուսական Սու-24 ռմբակոծչի կործանման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը՝ հղում անելով Կրեմլի մի աղբյուրի: Հայտարարության մանրամասնություններն առայժմ չեն հրապարա կվում:
Ինչպես նշվում Է Կրեմլի կայքում, նոյեմբերի 24-ին ՌԴ նախագահը բանակցություններ Է վարելու Հորդանանի Աբդալլա Երկրորդ թագավորի հետ: Հանդիպումը տեղի Է ունենալու Սոչիում:
Նոյեմբերի 24-ին ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել Է «Խմեյմիմ» օդակայանում բազավորված ռուսական ավիախմբի Սու-24 ինքնաթիռի կործանումը Սիրիայի տարածքում:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծիչը թռիչքի ընթացքում գտնվել Է բացառապես Սիրիայի օդային տարածությունում: «Ինքնաթիռը գտնվել Է 6 հազար մետր բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը պարզվում Է: Նախնական տվյալներով՝ նրանց հաջողվել Է կատապուլտով դուրս նետվել օդանավից»,- հայտնել են զինվորականները: