Պուտինը Սիրիայում ռուսաստանյան Սու-24-ի վրա գրոհը «հարված մեջքին» է անվանել
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված մեջքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «օդ-օդ» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսաստանյան ինքնաթիռը ոչ մի կերպ չէր սպառնում Թուրքիայի Հանրապետությանը` նշելով, որ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայ միջեւ հարաբերությունների համար»: