Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է ընթանում
ՄիջազգայինՄոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է ընթանում` կապված Սիրիայի տարածքում կործանված ռուսաստանյան ռազմական Սու-24 ինքնաթիռի դեպքերի հետ:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական ռազմական ինքնաթիռի վրա եղած հարձակումն ինձ վրդովեցրել է: Ես ուզում եմ Թուրքիայի իշխանություններին ասել, որ բոլոր գործողությունների համար պետք է պատասխան տալ»,-ասել է ակցիային մասնակցող Ազգային ազատագրական շարժման ակտիվիստներից մեկը:
«Երբ մենք տեսանք, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական օդուժի կողմից, մենք դուրս եկանք այս իրավիճակը տեղեկատվական դաշտում բացատրելու: Մեր երկրի նկատմամբ այս ագրեսիան նման է սադրանքի, և մենք հույս ունենք, որ սա առանց ուշադրության չի մնա »,-ասել է ակցիայի մեկ այլ մասնակից:
Ակտիվիստներն իրենց ձեռքերում են պահում պաստառներ, որոնց վրա նշված է. «Ենթարկել Թուրքիային պատասխանատվության»,«Հատուցումն անխուսափելի է», «Կործանված օդաչուները ոչնչացնում էին ահաբեկիչներին, որպեսզի չզոհվեին մեր և ձեր խաղաղ քաղաքացիները»: Ակտիվիստ կանանցից մեկը վանկարկում է. «Թուրքիա - ահաբեկիչների մեղսակից»:
Թուրքիայի դեսպանատան տարածքում ընդլայնվել է պաշտպանությունը, բողոքի ակցիան խաղաղ է ընթանում:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժիկողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժիկողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքինհասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավորԱբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: