Թուրքիան ապացույցներ չի ներկայացրել ռուսական ինքնաթիռի կողմից այդ երկրի օդային տարածքը խախտելու մասին
ՄիջազգայինԹուրքական կողմը ապացույցներ չի ներկայացրել, որ խոցվելուց առաջ ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռը խախտել է այդ երկրի օդային տարածքը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պեսկովին հարցրել են՝ թուրքական կողմն ապացույցներ ներկայացրե՞լ է ռուսական ինքնաթիռի կողմից այդ երկրի օդային տարածքը հատելու մասին: «Ոչ, մենք առաջին հերթին հիմնվում ենք մեր ռազմական մասնագետների ցուցմունքների վրա, ովքեր տիրապետում են ինքնաթիռի թռիչքի բոլոր պարամետրերին»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ այդ պարամետրերը վկայում են այն մասին, որ ռուսական ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում և խոցվել է սիրիական երկնքում;
Հարցին, թուրքական կողմը պաշտոնապես ռուսական ղեկավարության հետ կապվե՞լ է միջադեպը քննարկելու համար, Պեսկովը պատասխանել է. «Ես այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ»: