Իտալիայի ԱԳ նախարարը ռուսական Սու-24-ի հետ կատարվածը լուրջ պատահար է համարում
ՄիջազգայինԹուրք զինվորականների կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման միջադեպը լուրջ պատահար է:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է նոյեմբերի 24-ին արտահայտել Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին:
«Սա շատ լուրջ միջադեպ է, որի հետևանքները դեռ անհայտ են»,-ասել է Ջենտիլոնին:
Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ այս միջադեպը չի ազդի սիրիական հակամարտության լուծման հարցով «նոր կարգավորված» դիվանագիտական գործընթացի վրա: «Հուսանք, որ հետևանքները բացասաբար չեն ազդի Սիրիայում կարգավորման գործընթացի վրա»,-շեշտել է իտալացի նախարարը: