Դաշնության խորհրդում չեն բացառում Թուրքիայից Ռուսաստանի դեսպանին հետ կանչելը
ՄիջազգայինԴաշնության խորհրդում այն կարծիքին են, որ Թուրքիայից Ռուսաստանի դեսպանին հետ կանչելը կարող Է քայլերից մեկը լինել Սու-24 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ստեղծված իրավիճակում, թեեւ «ծայրահեղ միջոց» կլինի:
«Այս առաջարկը գոյության իրավունք ունի, կարծում եմ այն այժմ դիտարկվում Է ԱԳ նախարարությունում, թեեւ դեսպանին հետ կանչելը դիվանագիտական հարաբերությունների խզում Է եւ ծայրահեղ միջոց»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովը:
Ընդսմին սենատորը չի բացառում, որ դեսպանը կարող Է հետ կանչվել կոնսուլտացիաների համար: «Կոնսուլտացիաները հարկավոր են, բայց ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչպես կզարգանա այժմ իրադրությունը»,- ասել Է նա:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: