Սիրիայում գտնվող ռուսական ռազմակայան կուղարկվի C-400 զենիթահրթիռային համակարգ
ՄիջազգայինՍիրիայում գտնվող «Խմեյմիմ» ռուսական ռազմակայան կուղարկվի C-400 զենիթահրթիռային համակարգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նոյեմբերի 25-ին ելույթ ունենալով նախարարության կոլեգիայի ն իստում:
Նախօրյակին ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել Էր, որ միջոցներ կձեռնարկվեն Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայի անվտանգությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, այսուհետեւ, հարվածային ավիացիայի բոլոր գործողություններն իրականացվելու են կործանիչների աջակցությամբ:
Ինչպես հայտարարել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, «մեզ համար պոտենցիալ վտանգ ներկայացնող բոլոր թիրախները կոչնչացվեն»:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: