Մեկնարկել Է Հռոմի պապի աֆրիկյան ուխտագնացությունը
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 25-ի առավոտյան առաջին ուղեւորությունն Է սկսել Աֆրիկայի երկրներ, որի ընթացքում նա կայցելի Քենիա (նոյեմբերի 25 – 27), Ուգանդա (նոյեմբերի 27 – 29) եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ, նոյեմբերի 29 – 30): Սա ներկայիս քահանայապետի արդեն 11-րդ առաքելական այցն Է: Խորխե Մարիո Բերգոլիոն ոչ մի անգամ չի եղել Աֆրիկա մայր ցամաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍÕ -ին:
Ուխտագնացության ծրագրով նախատեսվում Է, որ Քենիայում Հռոմի հովվապետը պատարագ կմատուցի Նայրոբիի համալսարանում եւ կլինի ՄԱԿ-ի բաժանմունքում, ինչպես նաեւ կհանդիպի տեղի հետնախորշերի բնակիչների հետ: Ուգանդայում նա կայցելի հաշմանդամների տուն եւ ուգանդացի կաթոլիկ-նահատակների զոհվելու հետ կապված վայրեր, որոնք սրբավայրեր են հռչակվել Պողոս VI պապի կողմից: Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում Ֆրանցիսկոս պապը կայցելի գաղթականների ճամբար, կհանդիպի մուսուլմանական կրոնական գործիչների հետ, ինչպես նաեւ հանրապետության մայրաքաղաք Բանգիում կօծի կաթոլիկ տաճարը: