Պուտինը չի բացառել նոր միջադեպերը Սիրիայում Սու-24-ի կործանումից հետո
ՄիջազգայինԹուրքիայի հետ սահմանի մերձակայքում Սու-24-ի կործանումից հետո չի կարելի բացառել այլ միջադեպեր, եւ այդ դեպքում Ռուսաստանը հարկադրված կլին հակազդել դրանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, նոյեմբերի 25-ին Նիժնի Տագիլում հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ երեկ, մենք չենք կարող բացառել այլ միջադեպեր, եւ, եթե դրանք տեղի ունենան, մենք այսպես թե այնպես կհակազդենք դրանց: Եվ Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներն, իհարկե,կարող են ենթարկվել զգալի վտանգի, ուստի ԱԳ նախարարությունը պարտավոր Է այդ մասին ասել»,- նշել Է Պուտինը լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:
Նա նաեւ արձանագրել Է, որ Անկարայի իշխանությունները իսլամիզացման քաղաքականություն են վարում Թուրքիայում:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: