Իրանը ցավակցություն Է հայտնել Սու-24-ի կործանման կապակցությամբ
ՄիջազգայինԻրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովին ցավակցություն Է հայտնել Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ եւ հայտարարել Է, որ պաշտպանում Է ՌԴ-ի ջանքերը տարածաշրջանում ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ ամփոփելով երկու երկրների արտաքի ն քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքները:
«Իրանական կողմը ցավակցություն Է հայտնել Սիրիայի երկնքում ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ, ինչպես նաեւ հայտարարել Է, որ լիովին պաշտպանում Է տարածաշրջանում ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ միջսիրիական քաղաքական երկխոսության կարգավորմանն ուղղված ՌԴ-ի ջանքերը»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: