Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»


Չի բացառվում, որ Թուրքիային հարվածի տակ դնելով՝ նրան դուրս մղեն «Արևմուտք» հասկացության փակագծերից. Ս. Շաքարյանց

Հարցազրույց

Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, թուրքական ռազմաքաղաքական իշխանությունների կողմից ոչնչացված ռուսական «Սու-24» ռազմական օդանավը նոր և բոլորովին այլ մակարդակի հասցրեց գերտերությունների միջև առկա լարվածությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ առիթով հայտարարեց, որ դեպքը դուրս է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակից և ռուսական ռազմական օդանավի վրա հարձակումը ահաբեկիչների մեղսակիցների կողմից հասցված հարված է Ռուսաստանի թիկունքից: Քաղաքական վերլուծաբանների կարծիքները, սակայն, այս հարցի վերաբերյալ բավական հակասական են: Մի մասի կարծիքով՝ Թուրքիան փորձում է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում, ոմանք էլ տրամաբանորեն այլ տեսակետ են արտահայտում:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Orer.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Թուրքիայի կողմից Ռուսաստանին ատամ ցույց տալն ավելի շատ թուրքամետների, թուրքասերների և ամերիկասերների տեսակետն է, որը հասարակությանը իրականությունից շեղելու նպատակ ունի: Քաղաքագետի կարծիքով՝ իրականում ԱՄՆ-ը Թուրքիայի այդ քայլի միջոցով Պարսկաստանին և Ռուսաստանին փորձեց ցույց տալ, որ վերջիններն առանց ԱՄՆ-ի հովանավորության ոչինչ ձեռնարկել չեն կարող:

- Պարոն Շաքարյանց, Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի ոչնչացումը ի՞նչ հետևանքների կհանգեցնի:

- Բանն այն է, որ նույն օրը Թեհրանում Պուտինը և Իրանի իշխանությունները եկել են այն համաձայնության, որ Իրանը ոչ թե կամավորների միջոցով է մասնակցելու սիրիական ցամաքային գործողություններին, այլ լուրջ ուժերով՝ Ռուսաստանի օդուժի պաշտպանության ներքո, այսինքն՝ դա ռուս-իրանական պայմանավորվածությունների արձագանքն էր և ոչ միայն Սիրիայի վերաբերյալ:

- Առաջին դեպքը չէր, որ ռուսական ինքնաթիռները հատում են Թուրքիայի սահմանը, ուստի, ստացվում է, որ ԱՄՆ-ը խանդով է վերաբերվում Իրան-Ռուսաստան հարաբերությունների սերտացմանը:

- ԱՄՆ-ն ուզում է տեսնել, թե ինչքանով են լուրջ Ռուսաստանի և Իրանի զինվորական ղեկավարության վճռականությունն այդ քայլին պատասխանելու համար: Իհարկե, այս փորձարկումները լուրջ զարգացումների կհանգեցնեն, որին ոչ միայն Թուրքիան խառնված կլինի, այլև այլ երկրներ նույնպես, քանի որ բոլորը գիտեն, որ նման պրակտիկա չկա: Փաստորեն, ՆԱՏՕ-ի կողմից խփվել է ոչ ՆԱՏՕ-ական երկրի ռազմական օդանավ: Դա արդեն պատերազմ է նշանակում:

- ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում: Այդ պարագայում սա արկածախնդրության չի՞ նմանվում:

- Կներեք, ես ԱՄՆ-ի նախագահին պարտավոր չեմ հավատալ: Նրան չեն հավատում ո´չ Մոսկվայում, ո´չ Թեհրանում: Ես անձամբ եմ տեսել այն տեսաերիզը, որտեղ Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասում է, որ չի կարելի հավատալ ԱՄՆ-ին, քանի որ երկիրն իրենց ընդհանուր թշնամին է: Դա Իրանի առաջնորդն ասել է Վ. Պուտինի հետ ունեցած կիսագաղտնի բանակցությունների ժամանակ: ԱՄՆ-ը չի արժանանում միջազգային հանրության վստահությանը և այլևս իրավունք չունի ասելու և համոզելու, որ վստահեն իր խոսքերին: Ինքնաթիռի կործանումն ԱՄՆ-ի արարքն է, ոչ թե Թուրքիայի:

- Ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի քաղաքական ղեկավարությունն ի՞նչ դիրք կգրավի:

- Ֆրանսիայի ղեկավարությունը, ես կասեի՝ շատ անբարենպաստ իրավիճակում է հայտնվել, որովհետև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուզում էր օգտագործել պահը և լուծել իր ներքին քաղաքական խնդիրները: Հաջորդ տարի Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, բայց, իմ կարծիքով, այն կտապալվի: Ֆրանսիան այլևս չի կարող վերադառնալ իր արտաքին քաղաքական ակունքներին և սկսել ինքնուրույն գործել, ինչպես, օրինակ՝ Ն. Սակոզիի ժամանակ եղավ 2008թ Հարավային Օսեթիայի հետ կապված դեպքերի ժամանակ: Եթե հիշում եք, Սարկոզին իր վրա վերցրեց միջնորդական առաքելություն, իսկ հիմա Օլանդին դրանից էլ են զրկել և նա հիմա ի վիճակի չէ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին առաջարկել բանակցել ԱՄՆ-ի հետ:

- Առաջիկայում ի՞նչ քայլեր կարելի է սպասել երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից: Փաստորեն, նոր և դեռևս անհասկանալի վերադասավորումներ են սպասվում:

- Հետագա քայլերով ԱՄՆ-ը, ինչպես և եղավ Վրաստանում, պետք է լքի իր դաշնակցին՝ հարվածի տակ դնելով Թուրքիային, կոպիտ ասած, ճշտի իր հարաբերությունները Թուրքիայի հետ և ավելի հեռու հեռանկարում կարծում եմ, որ Թուրքիան դուրս կմղվի ՆԱՏՕ-ից: Դժվար է ասել՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ինչ կլինի Թուրքիայի հետ, բայց որ Թուրքիան պատասխան կտա, այն էլ լուրջ գին կվճարի իր կատարած քայլի համար, ես չեմ կասկածում:

- Ստեղծված իրավիճակը չի՞ կարող արդյոք սպառնալ Հայաստանի անվտանգությանը:

- Կարելի է նման վտանգ տեսնել, բայց պետք է իմանալ, որ Թուրքիան նախ՝ պետք է ԱՄՆ-ից նման թույլտվություն ստանա: Այնպես որ, եկեք երկրորդ անգամ չխաբվենք: Սա 1915 թվականը չէ, որ ասենք, թե թուրքը վատն է: Այո´, թուրքը վատն է, բայց նրա մասին պատկերացումները շատ ավելի վատն են: Իհարկե, եթե ՍՄՆ-ը հրահանգի Թուրքիային օկուպացնել կամ ռմբակոծել Հայաստանը, այդ դեպքում Թուրքիան դա կանի: Բայց սա այդ դեպքը չէ: Չի բացառվում նաև, որ Թուրքիայի այս քայլը վաղուց մշակված լուրջ ծրագիր է, որի համաձայն պետք է Թուրքիան հարվածի տակ դրվի և դուրս մղվի «Արևմուտք» հասկացության փակագծերից: Միգուցե դա՞ է իրագործվում: Բայց փաստն այն է, որ խփվել է ռուսական ռազմական օդանավ, ուղղաթիռ, կան առնվազն երկու զոհված ռուս զինծառայողներ, կան հայտարարություններ, կա միջազգային լարվածություն, բնականաբար, մոտ օրերին պետք է, որ այն իր լուծումը ստանա: Ինչ լուծումներ կլինեն, դժվար է պատկերացնել, բայց ինչ վերաբերում է Թուքիայի կողմից տարածաշրջանին սպառնացող վտանգին, ապա դա միշտ կլինի, քանի դեռ գոյություն ունի այդ պետությունը:

Արմինե Գրիգորյան

Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին