Բելգիան որոնում Է «ծանր զենքով» զինված տասը ահաբեկիչների
ՄիջազգայինԲելգիան որոնում Է «ծանր զենքով» զինված տասն ահաբեկիչների:
Նոյեմբերի 25-ին այս մասին հաղորդել Է տեղական RTBF հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով թագավորության արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսին: Նրա խոսքով՝ հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչներն ունեն «ծանր զենք »՝ «Կալաշնիկովի ինքնաձիգեր կամ ինչ-որ ավելի ուժեղ բան»: Բացի դրանից, նրանք պատրաստ են մահապարտների գրոհների, նշել Է ԱԳ նախարարության ղեկավարը:
Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչական սպառնալիքն արդեն մի քանի օր Է՝ մնում Է առավելագույն չորրորդ մակարդակում եւ վերագնահատվելու Է միայն նոյեմբերի 30-ին: Չնայած դրան, նոյեմբերի 25-ին այստեղ մասնակիորեն բացվել են ուսումնական հաստատությունները եւ մետրոն, ինչպես նաեւ առանձին առեւտրական կենտրոններ, համերգասրահներ, թատրոններ ու թանգարաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: