5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արեւմուտքում
ՄիջազգայինՆոյեմբերի 26-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արեւմտյան շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Մեսջեդե-Սոլեյման քաղաքից 25 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա էր: Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: