Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 12 մարդ
ՄիջազգայինTert.am-ը գրում է.«Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որում, նախնական տվյալներով, եղել է 25 մարդ:
Վթարի հետևանքով մահացել է 12 մարդ։
«Ուղղաթիռում եղել է 22 ուղևոր և անձնակազմի 3 անդամ»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Նա հավելել է, որ Տուրուխանսկի շրջանում թռչող ուղղաթիռներից մեկն օդից նկատել է կողքի շրջված Մի-8 ուղղաթիռը:
«Վառելիքի պակասի պատճառով այն չի կարողացել վայրէջք կատարել տեղում»,- ասել է աղբյուրը: Բայց ուղղաթիռի անձնակազմը փոխանցել է կոորդինատներն արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Շարունակությունն՝ այստեղ։