Ամերիկացի զինվորականներ են ժամանել Սիրիայի Էյն ալ Արաբ քաղաք. «Ալ Մայադին»
ՄիջազգայինԱՄՆ-ի բանակի շուրջ 50 զինվոր ու սպա Է ժամանել Թուրքիայի հետ սահմանում գտնվող Էյն ալ Արաբ քաղաք, տեղեկացնում Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
«Շուրջ 50 ամերիկացի զինվորներ ու սպաներ են ժամանել Էյն ալ Արաբ՝ աջակցելու քրդերին ԻՊ-ի դեմ մղվող պայքարում»,- նշել Է հեռուստաալիքը՝ հղում անելով իր թղթակցին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի զինծառայողները Սիրիայի սահմանը հատել են Թուրքիայի հետ սահմանի «Բայնար» հսկիչ անցակետով, զինվորների մի մասն արդեն հասել Է Ղամշլի քաղաք:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայնություն Է տվել Սիրիա հատուկ նշանակության ամերիկյան ուժեր ուղարկելուն՝ նպատակ ունենալով ինքնապաշտպանության քրդական ուժերին աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: