«Յացենյուկը Թեթչեր չի դառնա». Սահակաշվիլի
ՄիջազգայինՕդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին քննադատել Է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: Նրա դժգոհության պատճառը դարձել Է Օդեսայի մերձնավահանգստային գործարանի շուրջ ստեղծված իրադրությունը, որի ղեկավարությանը Սահակաշվիլին մեղադրել Է ձեռնարկությանը գազ մատակարարելու վերաբերյալ ոչ ձեռնտու պարտավորագրեր կնքելու մեջ:
«Կառավարության պատասխանի մեջ, որը հնչեցվել Է պետական ունեցվածքի ղեկավարի կողմից, Օդեսայի մերձնավահանգստային գործարանի կոռումպացված պարտավորագրերի եւ Յացենյուկի կաբինետի գործողությունների նկատմամբ մեր վերաբերմունքը համեմատվում Է իր ժամանակին Մարգարետ Թեթչերի դեմ ձեռնարկված գրոհների հետ: Ինչ կարող եմ պատասխանել. ես անձամբ ճանաչել եմ Մարգարետ Թեթչերին, ես նաեւ ճանաչում եմ վարչապետ Յացենյուկին, եւ պետք Է նշեմ, որ Արսենի Յացենյուկը Մարգարետ Թեթչերը չԷ»,- գրել Է Սահակաշվիլին Facebook-ի իր Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոտին: