Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռը խոցելու համար
ՄիջազգայինԱնկարան չի պատրաստվում ներողություն խնդրել ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը խոցելու համար:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Կարծում եմ, եթե կա մի կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք: Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: