ՌԴ-ն կսահմանափակի թուրքական գյուղմթերքի ներմուծումը
ՄիջազգայինՌուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ երկօրյա ժամկետում կնախապատրաստի առաջարկություն՝ Թուրքիայից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության կայքը:
«Գյուղատնտեսության նախարարությունն այս պահին վերլուծում է իրավիճակը՝ կապված այդ երկրից գյուղմթերքի ներմուծման հետ և, համաձայն հանձնարարության, երկօրյա ժամկետում առաջարկ կպատրաստի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ»,- ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ, ՌԴ կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Ռուսաստանը սահմանափակումներ կիրականացնի Թուրքիայի նկատմամբ և կսառեցնի համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր՝ ի պատասխա թուրքական կողմից ռուսական մարտական ինքնաթիռը խոցելուն: