Իրանն սկսել է միջուկային ծրագրի սահմանափակման աշխատանքները. ՄԱԳԱՏԷ
ՄիջազգայինՄԱԳԱՏԷ-ն հավաստում Է, որ Իրանն իր միջուկային ծրագրի հնարավորությունների սահմանափակման քայլերը ձեռնարկում Է գործակալության հսկողության ներքո: ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում այս մասին հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
«Գործակալությունն իրականացնում Է նախապատրաստական միջոցառումներ՝ կապված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում Իրանի կողմից հանձնառությունների կատարման ստուգության հաստատման եւ դիտազննման հետ, ներառյալ այն քայլերի ստուգության հաստատումն ու դիտազննումը, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն դրա համար սկսել Է ձեռնարկել»,- ասել Է նա:
Ամանոն նաեւ նշել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն հաջորդ շաբաթ կներկայացնի վերջնական զեկույցն Իրանի միջուկային ծրագրի վիճելի ասպեկտների մասին: Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքը կատարվել Է կանխավ որոշված ժամկետում՝ մինչեւ հոկտեմբերի 15-ը, իսկ կողմերի միջեւ կոնսուլտացիաների եզրափակիչ փուլը կայացել Է նոյեմբերի 24-ին:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը զեկույցը պետք Է ներկայացնի մինչեւ դեկտեմբերի 15-ը, ինչպես դա նախատեսված Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանով եւ Իրանի հետ երկկողմ «ճանապարհային քարտեզով»: