Թուրքիայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո տարբեր երկրներում իր դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, պաշտ ոնական Անկարան հայտնել է, որ իրենք ցավով են հետևում, թե վերջին օրերի ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ ինչպես են հարձակումներ իրականացվում Ռուսաստանում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների և ընկերությունների վրա:
«Բողոքի այդ ակցիաների մեկնարկից անմիջապես հետո մենք դիմել ենք ռուսական համապատասխան մարմիններին՝ պահանջելով անհապաղ ձեռնարկել անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ: Օտարերկրյա դիվանգիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովումը դրանք ընդունող ցանակցած երկրի պարտականությունն է: Մենք անընդունելի ենք համարում ստեղված իրադրությունը և մեր այս դիրքորոշման մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի դեսպանին, ով կանչվել է ԱԳՆ»,- ասվում է հայտարարության տեքստում: