Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ


Ալիեւը դարձյալ ստել է իր ժողովրդին

Միջազգային

 Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը նորընտիր Միլի Մեջլիսի նոյեմբերի 24-ին տեղի ունեցած առաջին նիստում խոսել է երկրում գոյություն չունեցող զարգացումից եւ դարձյալ ժխտել իրականությունը` խորհրդարանականներին հանձնարարելով իր ասածները հասցնել ժողովրդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ի փոխանցմամբ` Ալիեւը նախ հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն «ամբողջությամբ արտահայտել են ժողովրդի կամքը, ընտրություններն անցել են թափանցիկ, արդար, բարձր մրցակցության պայմաններում»:

Հետո նշել է, որ երկրում ապահովված են բոլոր ազատությունները` խոսքի ազատությունը, քաղաքական գործունեության ազատությունը, մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը, խղճի, կրոնի ազատությունը:

«Այսինքն, Ադրբեջանի ժողովրդի եւ համաշխարհային հասարակության բոյկոտի ենթարկած, հարյուրավոր ընտրակեղծիքներ գրանցած, ընտրվելիք անձանց ինքնությունը նախապես որոշված ընտրություններն Ալիեւը ներկայացրել է որպես «ժողովրդի կամք»: Ավելին, Ալիեւը հայտնել է, որ կեղծ մեղադրանքներով լրագրողներ, իրավապաշտպաններ, կրոնավորներ ձերբակալած երկրում ապահովված են բոլոր ազատությունները: Այսօր Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալ կա, եւ բոլոր միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել այդ անձանց», -Ալիեւին հակադարձել է թերթը:

Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի առաջնորդի ֆանտաստիկ մտքերը չեն ավարտվում ընտրությունների եւ ազատությունների մասին նրա արտահայտություններով:

Ալիեւը նաեւ հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ, արագորեն եւ բազմակողմանի զարգանում է, երկրի միջազգային հեղինակությունը բարձրանում է, Ադրբեջանը ճանաչվում է որպես վստահելի պետություն, վերջին տարիներին աշխարհում արագորեն զարգացող միակ երկիրը Ադրբեջանն է, աղքատության եւ գործազրկության բնագավառում երկիրը մեծ հաջողությունների է հասել, եւ որոշ երկրներ էլ օրինակ են վերցնում Ադրբեջանից:

Թերթը զարմանք է հայտնում, թե ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը իրականությանը չհամապատասխանող այդքան սուտ մտքեր հնչեցնել եւ պատասխանատվություն չզգալ:

«Այդ ո՞ր հաջողությունից է նա խոսում: Ինչպե՞ս կարելի է խոսել հաջողությունից մի երկրում, որտեղ արտահանումը 52 տոկոսով պակասել է, 2,5 մլն քաղաքացի խեղդվում է պարտքերի մեջ, տնտեսությունն ամբողջությամբ կախված է նավթից, կրթությունը, առողջապահությունը, իրավական համակարգը քայքայված վիճակում են, պետբյուջեն 5 մլրդ դոլարով պակասել է: Այդ ո՞ր երկիրն է, որ ցանկանում է օրինակ վերցնել Ադրբեջանից: Խայտառակություն է խոսել մի երկրում զարգացումից, որը չի կարողանում սեփական արտադրությամբ ապահովել անգամ բնակչության սոխ-կարտոֆիլի պահանջարկը», -գրում Õ § թերթը:

Թերթը նշում է, որ Եվրամիությունը, ԵԱՀԿ-ը, ԵԽԽՎ-ն խոսում են Ադրբեջանում ընտրական կեղծարարություններից, աշխարհի հեղինակավոր երկրները` Ադրբեջանում առկա համատարած կոռուպցիայից, մենատիրությունից, ազատությունների խեղդումից, իսկ երկրի նախագահը հայտարարում է վստահելի գործընկեր լինելու մասին:

«Գիշեր-ցերեկ իշխանության ներկայացուցիչները, հեռուստաալիքները, ռեժիմի մամուլը զբաղված են Եվրոպային, ԱՄՆ-ին հայհոյելով, ասում, թե աշխարհը Ադրբեջանի դեմ կանխակալ է եւ նախանձում է: Եթե Ադրբեջանն իսկապես վստահելի գործընկեր է, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այդ «սեւ արշավը»:

Ադրբեջանում առկա ծանր սոցիալական վիճակի պատճառով ամեն օր ինքնասպանության դեպքերի մասին ենք լսում, գործազրկության պատճառով միլիոնավոր քաղաքացիներ մեկնել են արտասահման, Ադրբեջանի շրջաններում, գյուղերում երիտասարդներ չեն մնացել, ամեն օր պետական եւ մասնավոր հաստատություններում կրճատումներ են արվում, հասցեագրված սոցիալական օգնություն ստացողների թիվն աճում է: Այս բոլորից հետո իշխանությունը խոսում է աղքատության եւ գործազրկության նվազումից, արագ զարգացումից: Ժամանակ առաջ Ալիեւն ասել է, որ վիճակը ծանր է լինելու: Այդ ինչպե՞ս է, որ եւ վիճակը ծանր է, եւ արագորեն զարգանում ենք», -շարունակում է թերթը:

Թերթը հավելում է, որ ներքին անվտանգության հարցը եւ նավթի էժանացումը սթրես է առաջացրել Ադրբեջանի վերնախավում: Իշխանությունը հասկանում է, որ ի տարբերություն իրենց ասածների, իրականությունը խիստ ցավալի է: Սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացման հետ բնակչության դժգոհությունն աճում է, եւ իշխանության դեմ ագրեսիան ուժեղանում է: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարը առաջնային է համարում ներքին վերահսկողության ուժեղացումը: Երկրի ղեկավարը գիտի, որ իր թիմին միավորող արժեքը փողն է: Իսկ ներկայում փողի հոսքը նվազել է, եւ դա զայրացնում է իրեն շրջապատող չինովնիկներին: Փողի նվազումը կարող է մասնատել իշխող թիմը, եւ դրա առաջին նախանշաններն արդեն երեւում են: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարը չինովնիկներին հանգստացնում է, թե համբերեք, լավ կլինի:

«Մի խոսքով, Միլի Մեջլիսում երկրի ղեկավարի ասածները հակառակ են երկրի իրողություններին եւ վիճակագրական թվերին: Նշանակում է, կառավարության սուտ քարոզչությունը շարունակվելու է: Երկրի ղեկավարն էլ մեսիջ հղեց, թե հետադարձ ճանապարհ չկա եւ պետք է շարունակել խոսել զարգացումից», -ամփոփել է թերթը:

 

«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԱվետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԱյսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա Կոստանյան