Եվրամիությունը 100 մլն եվրո կտրամադրի Վրաստանին բարեփոխումների եւ տնտեսական զարգացման համար
ՄիջազգայինԵվրամիությունը 100 մլն եվրո կտրամադրի Վրաստանին բարեփոխումներ իրականացնելու եւ տնտեսական զարգացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ. որը տարածվել Է Բրյուսելում:
«Եվրահանձնաժողովը Վրաստանի համար օգնության նոր փաթեթ Է ընդունել 100 մլն եվրո ծավալով: Այդ փողերը կօժանդակեն ԵՄ-Վրաստանի ասոցացման համաձայնագրի հետ կապված բարեփոխումներին»,- նշվում Է փաստաթղթում:
Դրանում պարզաբանվում Է, որ հատկացվող միջոցները կօգնեն բարեփոխումներ անցկացնել պետական կառավարման, գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման ոլորտներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: