Անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայում վարժարանի վրա. վիրավորվել է 10 սովորող
ՄիջազգայինՄի խումբ դանակներով զինված անհայտ անձինք նոյեմբերի 27-ին հարձակվել են թուրքական Բատման նահանգի Անադոլու վարժարանի վրա:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Haber 7-ը հաղորդել է, որ վիրավորվել առնվազն 10 սովորող:
Բոլոր հարձակվողներին հաջողվել է փախչել:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Տեղում աշխատում է ոստիկանությունը: