Եթե իմանայինք օդանավը ռուսական է, չէինք խփի․ Թուրքիայի կառավարության խոսնակ
ՄիջազգայինԵրանի նման խախտում տեղի չունենար. Թուրքիան եւ Ռուսաստանը երկու հարեւան երկրներ են, որոնք զարգացրել են բարեկամական հարաբերություններ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության խոսնակը հայտարարել է, թե օդանավը խոցելու ժամանակ հայտնի չի եղել, դրա երկրի ծագումը, սակայն մի քանի անգամ զգուշացվել է մինչ հարված հասցնելը։ «Եթե իմանայինք, որ այն ռուսական օդանավ է, նման դեպք չէր գրանցի»,-ասել է Նուման Քուրթուլմուշը։