Թուրքիան իր քաղաքացիներին հորդորում է չմեկնել Ռուսաստան
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` հորդորելով իր երկրի քաղաքացիներին հետաձգել Ռուսաստան նախատեսվող այցերը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարության մեջ մասնավորապես հորդորել է իր քաղաքացիներին այցելել Ռուսաստան միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում: