Ուկրաինացի ուժայինները կրակ են բացել Դոնեցկի հյուսիսում, վնասվել է գազատարը. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՈւկրաինացի ուժայիններն անցած գիշեր կրակել են Դոնեցկի Օկտյաբրսկի և Կույբիշևսկի գյուղերի վրա, ինչի հետևանքով վնասվել է գազատարը:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Դոնեցկի լրատվական գործակալությունը: «Մոտ 23:30-ի սահմաններում ուկրաինացի ուժայինները կրակել են Օկտյաբրսկի գյուղի վրա, ինչի հետևանքով ուղիղի նշանառությամբ կրակոցից վնասվել է բնակելի տուն, ինչպես նաև գազատար խողովակ»,-գործակալությանը հայտնել է Դոնեցկի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Նրա խոսքով, ուժայինները միաժամանակ հարվածներ են հասցրել նաև Զայցևո գյուղին: Նախնական տվյալներով, կրակոցներն արձակվել են ականանետերից:
Դոնբասում ռազմական գործողությունների համակարգման շտաբը, իր հերթին, Դոնեցկին մեղադրել է Սպարտակ, Օպիտնոյե և Պեսկի շրջանների վրա 82 մմ-անոց ականանետերից կրակելու մեջ:
Համաձայն Մինսկի խմբի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության, սեպտեմբերի մեկից Դոնբասի հետ շփման գծում հրադադար է հայտարարված: Վերջին ամսվա ընթացքում, սակայն, Դոնեցկի արևմտյան հատվածում նկատվում է հրադադարի խախտումների կտրուկ ավելացում: