Ռուսական շուկայում թուրքական ապրանքների բացակայությունը չի զգացվի. ռուս նախարար
ՄիջազգայինՌուսաստանը չի զգա թուրքական արտադրանքի բացակայությունը շուկայում, քանի որ առկա են այլընտրանքային մատակարարներ: Այդ մասին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը:
«Ռուսաստանը չի զգա, որ Թուրքիան այսօր ներկա չէ ռուսական շուկայում: Դա ակնհայտ է, հավատացեք»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ այլընտրանքային մատակարար կարող է դառնալ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Մարոկկոն, Իսրայելը:
Էկոնոմիկայի զարգացման փոխնախարար Օլեգ Ֆոմաչևը հայտարարել է, որ գները կարող են աննշան բարձրանալ, եթե չհաջողվի արագ փոխարինող գտնել Թուրքիայից մատակարարվող ապրանքներին: