Դեկտեմբերին կարող է նոր գլուխ բացվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններում
ՄիջազգայինԵվրամիությունը դեկտեմբերին կարող է կառույցին Թուրքիայի անդամակցության բանակցություններում նոր գլուխ բացել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով միգրացիայի հարցերին նվիրված ԵՄ-Թուրքիա բանակցությունների ամփոփիչ փաստաթուղթը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեկտեմբերյան բանակցություններում կարող է հստակեցվել թեմաների ցանկը, որոնք Թուրքիայի եւ եվրոպական երկրների ղեկավարները քննարկելու են հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Անկարայի կողմից համաձայնեցված սցենարի պահպանման դեպքում արդեն 2016 թվականի հոկտեմբերին Եվրամիությունը կարող է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի ներդնել: