2015-ին 1.5 մլն ներգաղթյալ անօրինական ճանապարհով ժամանել է Եվրոպա. Դոնալդ Տուսկ
ՄիջազգայինԵվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այս տարի անօրինական ճանապարհով մոտ 1.5 մլն մարդ է ժամանել Եվրոպա:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն`Reuters-ին հղումով, այս մասին Տուսկը հայտնել է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ընթացքում, որը մեկնարկել է Բրյուսելում` երևանյան ժամանակով 17:00-ին։
Նշվում է, որ գագաթնաժողովում ԵՄ 28 անդամ երկրի ղեկավարները Թուրքիայի ազատ վիզային ռեժիմ և ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսում կառաջարկեն` միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում Անկարայի օգնության դիմաց: