Ղազախստանը դարձել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամը. Նազարբաեւ
ՄիջազգայինՂազախստանը դարձել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լիիրավ անդամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ հանդես գալով երկրի ժողովրդին հղված ամենամյա ուղերձով:
«Նոյեմբերի 30-ին Ղազախստանը դե յուրե դառնում Է ԱՀԿ-ի լիիրավ անդամը: Այդ մասին պաշտոնապես հայտարարվելու Է ԱՀԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում»,-ասել Է պետության ղեկավարը:
«Սա նույնպես կարեւոր ուղենիշ Է անկախ Ղազախստանի պատմության մեջ»,-ընդգծել Է նա:
Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությունը հանրապետության եւ կազմակերպության անդամների կողմից ստորագրվել Է ընթացիկ տարվա հուլիսի 27-ին: Ավելի ուշ փաստաթուղթը վավերացվել Է երկրի խորհրդարանի կողմից: Կազմակերպությանը Ղազախստանի միանալու շուրջ բանակցային գործընթացը շարունակվում Էր 19 տարի: