Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են անձրեւների պատճառով հեղեղումների սպառնալիքի մասին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի մի քանի շրջանների իշխանություններ սպառնալիքի մակարդակը բարձրացրել են մինչեւ «նարնջագույն» եւ բնակչությանը նախազգուշացրել են անձրեւների պատճառով հեղեղումների հնարավորության եւ փոթորկալի քամու մասին, որը կղզի Է հասել Ատլանտյան օվկիանոսից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph հրատարակությանը:
Քամին հասնում Է ժամում 96 կիլոմետր արագության: Եղանակային պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել մի շարք չվերթեր եւ կանգնեցվել Է երկաթուղային հաղորդակցությունն ու երթեւեկությունը դեպի Շոտլանդիա եւ Անգլիայի հյուսիս-արեւելք տանող ավտոճանապարհներին: Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ հարեւան Իռլանդիայում շուրջ 6 հազար տուն առանց լույսի Է մնացել:
Եղանակային խիստ պայմանները կարող են շարունակվել եւս երկու շաբաթ, սակայն օդերեւութաբաններն սպասում են, որ քամին կսկսի հանդարտվել նոյեմբերի 30-ին:
Զոհերի եւ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել, գրում Է ՌԻԱ Նովոստին: