Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ին մեղադրել Է ԻՊ-ի ստեղծման մեջ
ՄիջազգայինԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին այն կարծիքին Է, որ երկակի ստանդարտների քաղաքականությունը, որն ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կողմից կիրառվում Է իսլամական աշխարհի նկատմամբ, դարձել Է «Իսլամական պետության» (ԻՊ) հայտնվելու եւ ահաբեկչության ակտիվացման պատճառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արեւմուտքի երիտասարդությանն ուղղված ուղերձում, որը հրապարակվել Է իրանական ԻՌՆԱ գործակալության կողմից, նա ընդունել Է, որ «ներկայում ահաբեկչությունը դարձել Է ընդհանուր մտահոգություն», եւ ընդգծել Է. «Այսօր քչերն են, որ չգիտեն այն դերի մասին, որն Ամերիկայի Միացյալ Նահանգները խաղացել Է «Ալ Քաիդա»-ի, «Թալիբան» շարժման եւ նրանց չարագույժ հետեւորդներին ստեղծելու, սնելու եւ զինելու մեջ»:
Նամակում ասված Է. «Այնքան ժամանակ, քանի դեռ Արեւմուտքի քաղաքականության մեջ կգերիշխեն երկակի ստանդարտները, քանի դեռ ահաբեկիչները, հզոր հովանավորների կարծիքով, կբաժանվեն «լավերի» ու վատերի», քանի դեռ կառավարությունների շահերը բարձր կդասվեն մարդկային արժեքներից եւ բարոյականությունից, չպետք Է բռնությունների արմատները փորձել գտնել որեւԷ այլ տեղ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: