Պատգամավորը ՌԴ գլխավոր դատախազին թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը որպես ահաբեկչական ճանաչելու կոչ է արել
ՄիջազգայինՌԴ Դաշնության Խորհրդի սահմանադրական օրենսդրության ևպետականաշինության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային նամակ է հղել, որում խնդրել է որպես ահաբեկչական ճանաչել թուրքական երիտասարդական «Գորշ Գայլեր» կազմակերպությունը և արգելել դրա գործունեությունը Ռ ուսաստանում:
«Խնդրում եմ Ձեզ քննարկել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը որպես ահաբեկչականճանաչելու և դրա գործունեությունը ՌԴ տարածքում արգելելու նպատակով ՌԴ Գերագույն դատարանդիմելու հնարավորությունը»,- ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշվում է նամակում:
Իր դիմումը Կլիշասը կապում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից երկու օր առաջ ստորագրած՝ Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման միջոցների մասին հրամանագրի հետ, որը նաև վերաբերում է հանցավոր և այլ հակաօրինական գործողություններից ՌԴ քաղաքացիների պաշտպանությանը և Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների կիրառմանը: «Պատկերացում է ստեղծվում, որ Թուրքիայի Հանրապետությանղեկավարության գործողությունները ուղղված են ՌԴ-ում արգել ված «Իսլամական պետություն»ահաբեկչական կազմակերպությանն աջակցելուն»,- ասվում է սենատորի նամակում: