Դեռ սպասում ենք Ռուսաստանի պատասխանին. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Առաջին օրը հանդիպելու առաջարկ ենք արել: Դեռ պատասխանի ենք սպանում»,- ասել է Էրդողանը:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 30-ին հայտարարել էր, որ Փարիզում կլիմայական փոփոխությունների հարցով ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինը չի նախատեսել հանդիպում ունենալ Էրդողանի հետ: