Համբուրգի բնակչությունը չի ցանկանում հյուրընկալել Օլիմպիական խաղերը
ՄիջազգայինԳերմանական Համբուրգ քաղաքի բնակչության 51,6 տոկոսը հանրաքվեի ժամանակ 2024 թվականի Օլիմպիական խաղերն իրենց քաղաքում հյուրընկալելուն դեմ է քվեարկել: Հանրաքվեի նման արդյունքից հետո` Համբուրգը դուրս է մնում հետագա պայքարից: Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնից:
2024 թվականի Օլիմպիական խաղերի համար կպայքարեն Փարիզը, Հռոմը, Լոս Անջելեսը և Բուդապեշտը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 թվականի Օլիմպիական խաղերի քաղաքը կընտրի 2017 թվականի սեպտեմբերին: