Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»


Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե-2015. Լոռու մարզ. hավատացյալ մոլոկանները չեն մասնակցում հանրաքվեին

Հարցազրույց

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Orer.am-ը շարունակում է ներկայացնել մարզերում տիրող տրամադրությունները:

Արդեն անդրադարձել ենք Հայաստանի Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերին: Այսօր ներկայացնում ենք Լոռու մազի գյուղական համայնքներում տիրող տրամադրությունները:

Այս անգամ նույնպես զերծ ենք մնում մարզի քաղաքներում տիրող տրամադրությունները ներկայացնելուց, այն հույսով, որ այնտեղ սահմանադրական հանրաքվեի շուրջ ծավալվող իրազեկման աշխատանքներն առավել կազմակերպված բնույթ կկրեն:

Նշենք, որ Լոռու մարզի կազմում Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններն են:

Ինչպես նախորդ մարզերի դեպքում, այս անգամ էլ պատահականության սկզբունքով ընտրելով մեկ գյուղ, փորձեցինք պարզել, թե Լոռու մարզի գյուղերում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ինչ միջոցառումներ են իրականացվել և որքանով են գյուղերում տեղյակ առաջարկվող Սահմանադրության դրույթներին:

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Գեղասարի գյուղապետ Ստասիկ Հովհաննիսյանն Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր ընտրող պարտավոր է ինքնուրույն տեղեկանալ, թե սահմանադրական հանրաքվեի շրջանակներում ինչ փոփոխություններ են լինելու:

1000 բնակիչ և 650 ընտրող ունեցող Գեղասար գյուղին տրամադրված տեղեկատվական թերթիկներն օգնում են նոր սահմանադրության դրույթներին որոշ չափով ծանոթանալ և իրար մեջ քննարկել: «Բացի այդ, մարդիկ գալիս, հավաքվում են գյուղապետարանի մոտ, զրուցում են, քննարկում են: Մենք էլ, ինչ-որ գիտենք, ասում ենք, ինչ չգիտենք, ի՞նչ ասենք: Չնայած բոլորը չգիտենք, թե նոր Սահմանադրությունում ինչ կետեր կան, բայց որ կիսանախագահական համակարգից անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգի, բոլորը գիտեն: Բայց դժվար է կանխատեսել, թե ով ինչ ընտրություն կկատարի: Մեկն ասում է՝ լավ բան է, մյուսն ասում է՝ լավը չի, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Գեղասարի գյուղապետը:

Նույն մարզի Գուգարքի տարածաշրջանի Լերմոնտովո գյուղի գյուղապետ Էդիկ Չախալյանն էլ Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղի բնակչության 80 տոկոսը հավատացյալ մոլոկան է և ասում են՝ եթե օրենքով պետք է մասնակցեն հանրաքվեին, ապա անպայման կմասնակցեն:

«Իրենք նոր Սահմանադրությանը լավ տեղյակ չեն: Մենք՝ գյուղապետարանի աշխատողներս ենք ուսումնասիրել և ով հետաքրքրվում է, նրան տեղեկացնում ենք: Իրենք ռուսերեն են խոսում, բայց իրենց լեզվով գրականություն չկա: Ճիշտն ասած, շատ չեն էլ հետաքրքվում: Մի հավատ կա նրանց մեջ, որ իրենք ընդհանրաես ընտրություններին չեն մասնակցում»,- ասաց Է.Չախալյանը:

Գյուղապետի խոսքով՝ գյուղը 1900 բնակիչ ունի, որից 150-ը հայեր են, 50-ը՝ եզդի, մյուսները՝ մոլոկան: Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանն էլ ասաց, որ իրենց գյուղի բնակիչները ծանոթ են նոր Սահմանադրության դրույթներին, քանի որ գալիս են գյուղապետարան և ծանոթանում նորություններին: «Բնակիչները նոր փոփոխությունները դժվար են ընդունում, բայց ամեն դեպքում, դեմ չեն: Համայնքը փոքր է և հեշտ է ղեկավարել»,- ասաց Վ.Քառյանը:

Գյուղապետի տեղեկացմամբ՝ գյուղը 240 բնակիչ ունի, որից ընտրելու իրավունք ունի 182-ը: Խոսելով գյուղի խնդիրների մասին՝ Վանիկ Քառյանն ասաց, որ գյուղում կա և՛ ջրի, և՛ ճանապարհների խնդիր, իսկ մնացած հարցերը նորմալ են: Անկեղծ ասած, մի փոքր դժվար է պատկերացնել, թե առանց ջրի կամ նորմալ ճանապարհների ապրելն ինչպես կարելի է նորմալ համարել: Ինչևէ, այսպիսին էր պատկերը Լոռու մարզում, որտեղ բնակվող այլազգի համայնքների բնակիչները չեն կարողանում անձամբ ծանոթանալ նոր Սահմանադրության դրույթներին, իսկ մյուս գյուղերում էլ մարդիկ համբերատար սպասում են դեկտեմբերի 6-ին, որ գյուղի պատիվը բարձր պահելու համար մեկ մարդու նման մասնակցեն հանրաքվերին ու շարունակեն իրենց հոգսերով ապրել:

Արմինե Գրիգորյան

Օրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան