Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված է Հայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում է Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել Կարապետյան Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում


Հոգեբանական թեստ, որը կօգնի ավելի մոտիկից ճանաչել ինքներդ Ձեզ

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Թեստի կանոնները շատ պարզ են: 12 քառակուսիներից յուրաքանչյուրում պետք է ինչ-որ բան նկարել, ապա նայել թեստի պատասխանները, որոնք կօգնեն ավելի մոտիկից ճանաչել ինքներդ Ձեզ:

1404330153_01-ellf.ru

 

Նկարեցի՞ք: Դե հիմա ստուգեք արդյունքները: Այստեղ ներկայացված է 12 կետ, որոնք բացատրում են, թե 12 քառակուսիներից յուրաքանչյուրում նկարած պատկերը ինչ է հուշում Ձեր մասին:
1. Եթե Դուք նկարել եք ժպտացող կամ զվարճալի դեմք՝ դա հուշում է հումորի զգացման, դիվանագիտական կարողությունների ու համերաշխ բնավորության մասին: Եթե գրոտեսկային ծաղրանկար եք նկարել՝ դա վկայում է Ձեր ծածկամտության մասին: Եթե արև եք նկարել՝ Դուք հավանաբար հաճախ ստանձնում եք առաջնորդի դերը: Ծաղիկը կանացիության նշան է: Դուք շատ մեծ ուշադրություն եք հատկացնում Ձեր արտաքինին ու շրջապատին: Եթե աչք եք պատկերել, ուրեմն գոռոզ եք և իշխող:
2. Եթե այնպիսի բան եք պատկերել, որը դուրս է գալիս քառակուսու սահմաններից, Դուք անհանգիստ բնավորություն ունեք և չեք կարողանում երկար ժամանակ միևնույն վայրում մնալ: Մինչդեռ մեկուսի տնակը վկայում է այն մասին, որ Դուք ընտանեկան հարկի ջերմության կարիք ունեք: Եթե Ձեր նկարի մի մասը տեղավորվում է քառակուսու մեջ, իսկ մի մասը դուրս է մնում դրանից՝ Ձեր հետաքրքրությունները կիսվում են երկու մասի: Մի կողմից ցանկանում եք ակտիվ կյանք վարել, իսկ մյուս կողմից ձգտում եք վայելել խաղաղ ընտանեկան կյանքի բարիքները:

3. Եթե Ձեզ մոտ դեպի թիրախը թռչող նետի պատկեր է ստացվել՝ Ձեզ մոտ շատ վառ է արտահայտված փառասիրությունը, և Դուք ունակ եք նպատակաուղղված աշխատանք տանել Ձեր նպատակի իրականացման համար: Եթե Դուք ամբողջացրել եք նկարը լրացուցիչ գծերով կամ սլաքներով՝ Դուք փառասեր ու նպատակասլաց մարդ եք, սակայն վստահ չեք Ձեր նպատակի կարևորության վրա: Եթե բոլորովին այլ բան եք նկարել, որը բնավ նման չէ նետի, Դուք հավանաբար անկառավարելի ու փոթորկուն բնավորություն ունեք:
4. Եթե 4-րդ քառակուսու մեջ շատ բան եք պատկերել՝ Դուք հավանաբար շատ ընկերներ ունեք: Եթե ընդամենը մի գիծ եք քաշել այս քառակուսու մեջ, ամենայն հավանականությամբ, Դուք փակ, զուսպ ու պահպանողական մարդ եք: Եթե Դուք աղյուս եք պատկերել՝ հավանաբար մելանխոլիկ եք և կամակոր:
5. Եթե նկարել եք ինչ-որ շենք, սյուն, կենդանու պարանոց՝ Դուք հավանաբար առողջ ու ներդաշնակ սեռական կյանքով եք ապրում: Իսկ եթե երկու ուղղահայաց գծերի միջև տարածություն եք թողել և տրված նախնական նկարն այնպես եք փոփոխել, որ այն անճանաչելի է դարձել, դա վկայում է Ձեր ամաչկոտության և ավելորդ համեստության մասին, որը խանգարում է հակառակ սեռին ներկայացուցիչների հետ մտերմիկ հարաբերություններ հաստատել: Եթե երկու ուղղահայաց գծերը Ձեզ մոտ ասոցացվել են ծառի հետ, ապա Դուք միայն ամուսնությունից հետո եք պատրաստ սեռական հարաբերություններ ունենալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Եթե ծառի վրա ինչ-որ պտուղ եք պատկերել, դա վկայում է այն մասին, որ Դուք շատ եք սիրում երեխաների:

6. Եթե Դուք չեք աղավաղել Ձեր նկարով նախնական պատկերը, այլ նախնական պատկերը լրացրել եք նրա տարրերով, դա նշանակում է, որ Դուք կարողանում եք հեշտորեն մերվել մարդկանց հետ և շահել շրջապատի սերը: Եթե Դուք նախնական պատկերը չեք օգտագործել նոր նկար ստանալու համար և Ձեզ մոտ անկյունային երկրաչափական պատկեր է ստացվել, առանձնանում եք Ձեր շրջապատից, իշխանատենչ եք ու խանդոտ:

7. Եթե Դուք ինչ-որ բան եք նկարել կենտրոնի ալիքաձև գծի վերևում՝ ինքնավստահ եք ու ապահով եք զգում Ձեզ: Իսկ եթե հակառակ դիրքում եք որևէ բան պատկերել՝ Դուք վստահ չեք Ձեր ուժերին: Սուզվող առարկայի պատկերը վկայում է այն մասին, որ մտահոգվում եք Ձեր ապագայի մասին: Եթե նկարել եք շղթա կամ ինչ-որ գծային զարդ, դա նշանակում է, որ ընդունակ եք տքնաջանորեն աշխատել, շատ գիտակից անձնավորություն եք և չափազանց հազվադեպ եք սխալներ թույլ տալիս:

8. Այն, ինչ Դուք նկարել եք դատարկ քառակուսու մեջ, ցույց տալիս Ձեր հետաքրքրությունների շրջանակը: Եթե Դուք դատարկ եք թողել քառակուսին, կյանքը հավանաբար տաղտկալի է Ձեզ համար: Ժամանակն է, որ ինչ-որ հոբբի գտնեք Ձեզ համար և հետաքրքրություն մտցնեք Ձեր կյանքի մեջ:

9. Եթե Դուք անճանաչելիության աստիճան չեք փոփոխել նկարը, այլ պարզապես այնպես եք լրացրել այն երկրաչափական պատկերներով, որ ստացվել է համաչափ նախշ, Դուք կարգապահ եք և կարողանում եք կազմակերպված աշխատանք կատարել կոլեկտիվում: Եթե լրացուցիչ տարրեր եք ավելացրել սև քառակուսու մեջ, ու Ձեզ մոտ ստացվել է շեղ եզրերով անհամաչափ պատկեր, դա վկայում է այն մասին, որ հակված չեք ընդունել ուրիշի գերակայությունը, չեք սիրում ինչ-որ մեկին իբրև հեղինակություն ընդունել, համառ եք ու պնդաճակատ:

10. Եթե Դուք պարզապես ամբողջացրել եք շրջանակները՝ պատկերելով բացակայող հատվածը, Դուք շարունակ ուրիշների պաշտպանության ու աջակցության կարիքն եք զգում: Հեղհեղուկ անձնավորություն եք և նախընտրում եք ինքնուրույն որոշումներ չկայացնել: Ձեր որոշումների վրա զգալի ազդեցություն են թողնում մանկական հասակում Ձեզ մոտ ձևավորված պատկերացումները: Եթե չեք շարունակել գծերը՝ վերջնական տեսքի բերելով շրջանակը, Դուք անկախ մարդ եք և կոնկրետ նպատակներ եք դրել Ձեր առջև այս կյանքում: Եթե մարդու ականջի նման պատկեր եք ստացել, ապա Դուք աչքի եք ընկնում փակ բնավորությամբ ու ծածկամտությամբ: Եթե Ձեր նկարը բաժակի կոթ է հիշեցնում՝ Ձեզ մոտ լավ է զարգացած ծնողական բնազդը: 

11. Եթե Դուք այս նկարն ասոցացնում եք ինչ-որ սեղանի խաղում օգտագործվող առարկայի հետ, Դուք առանձնանում եք մրցակցային ոգով: Կանայք հաճախ այս քառակուսին լցնում են տան պատկերով: Դա խոսում է տնային տնտեսություն վարելու ունակության մասին:

12. Այս քառակուսու միջի կետերը սովորաբար գրգռում են մարդկանց երևակայությունը: Եթե Դուք այդ կետերն օգտագործել եք որպես նկարի բաղկացուցիչ մասը, դա նշանակում է, որ վառ երևակայություն ունեք: Եթե Դուք ներկել եք կետերը և դրանք միացրել ընդհանուր շրջանակի մեջ, հավանաբար պրակտիկ մտածողություն ու լավ զարգացած տրամաբանություն ունեք:

Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ