Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Ալիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան


Քանի որ ես Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի կարոտս իրեն փոխանցել ու ասել, որ սիրում եմ իրեն. Գրիգորի Եսայան

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

Կան երգիչներ, որոնց տարիների աշխատանքը երբեմն աննկատ է մնում միայն այն պատճառով, որ երգացանկում «սրտին կպնող» երգեր չեն լինում: Կան այնպիսիք էլ, ովքեր ընդամենը մեկ երգով կարող են ճանաչված ու սիրված դառնալ…

Aysor.am-ի զրուցակիցը ռուսաստանաբնակ երգիչ, Արմենիա հեռուստաընկերության «Համազգային աստղ» նախագծից հայտնի Գրիգորի Եսայանն է, ում՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարումը վերջին շրջանում դարձել է ամենապահանջվածը: Այն, կարծեք, թե գրավել է երաժշտական տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց: Ի դեպ, այս օրերին երգիչը գտնվում է Հայաստանում և սիրով անկեղծացավ մեզ հետ ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական հարցերի շուրջ:

-Գրիգորի, ե՞րբ եք Հայաստան եկել, որքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով:

-Եկել եմ հինգշաբթի օրը՝ միայն մի քանի օրով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժամանակում կավարտեմ գործերս: Մի քանի հեռուստածրագրերում մասնակցելու, փոքրիկ դերով սերիալում հանդես գալու հրավեր ունեմ: Բայց ավելին չեմ ասի, քանի որ չգիտեմ՝ ինչպես կհարմարեցնեմ: Իսկ գալուս նպատակը մարդկանց ուրախացնելն ու երջանկացնելն է (ծիծաղում է): Խոսքս մասնավոր հրավերի, խնջույքի մասին է:

-Նշեցիք, որ նկարահանվելու հրավեր ունեք: Թեկուզ փոքրիկ դերով՝ չե՞ք վախենում դերասանի կարգավիճակում հայտնվելուց:

-Չէ, ինչո՞ւ, կարծում եմ, ես լավ դերասան եմ: Խաղացել եմ «Գնա մեռի, արի սիրեմ», «Չար ոգի» ներկայացումներում, «Նամուս»-ում մարմնավորել եմ գլխավոր հերոսին՝ Սեյրանին…

-Ո՞ր թատրոնում:

-Ռուսաստանում հայկական համայնքն է կազմակերպում, մեծ թատրոնների բեմերում ենք խաղում: Ճիշտ է, նախկինում շատ ավելի ազատ ժամանակ ունեի, բայց հիմա էլ փորձում եմ հասցնել:

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Ցավոք սրտի՝ ոչ, բայց հոգով դերասան եմ:

-Իսկ ինչո՞ւ եք երգարվեստն ընտրել:

-Ես երգը չեմ ընտրել, երգն է ինձ ընտրել (ծիծաղում է): Ուղղակի ես մանկուց ընտրել եմ բեմը: Ինձ համար միևնույն էր՝ ինչով կզբաղվեմ, կարևորը՝ բեմում լինեմ: Երգը հաղթեց, ու ես շատ գոհ եմ դրանից:

-Հայ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց 9 տարի առաջ՝ Արմենիա հեռուստաընկերությամբ մեկնարկած «Համազգային աստղ» նախագծից:

-Այո, ես այդ նախագծի միջոցով մուտք գործեցի հայկական երգարվեստ: Մինչ այդ, քանի որ Ռուսաստանում էի ապրում, այնտեղ էլ երգում էի 1995 թվականից: Սկզբում ոչ մի հայերեն երգ չունեի, միայն ռուսերեն էի ստեծագործում: Իսկ հիմա արդեն երգերիս 90 տոկոսը հայերեն եմ գրում:

-Ձեր՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարում համահայկական հիթ դարձավ, ամենուր ու բոլորն այդ երգն են երգում: Եթե չեմ սխալվում, այն Ձեր որդուն եք նվիրել, այո՞:

-Այո, երգը տղայիս համար եմ գրել ու բոլորովին նպատակ չի եղել հիթային երգ գրել: Քանի որ ես Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի կարոտս իրեն փոխանցել ու ասել, որ սիրում եմ իրեն: Պատկերացում չունեի, որ այս երգն այսպես կսիրվի (ժպտում է):

-Կարծում եմ, որ Ձեր տղան էլ այս երգը շատ է սիրում:

-Գուցեև սիրում է, բայց չի ասում (ծիծաղում է):

-Քանի՞ տարեկան է:

-Մարտի 26-ին կդառնա 14 տարեկան:

-Վստահ եմ, որ այս երգը Ձեր բոլոր հրավերների, միջոցառումների ժամանակ ամենաշատ պահանջարկ ունեցողն է: Պատահո՞ւմ է, որ խնդրեն մի քանի անգամ կատարել:

-Այո, որտեղ էլ լինեմ՝ այդ երգն ամենաքիչը 3 անգամ հնչում է: Երևի չհավատաք, բայց դեպք է եղել, որ 52 անգամ եմ երգել: Գիտեք, ես սիրում եմ իմաստով երգեր: Երբեք «սուտի» տեքստերով երգեր չեմ երգի. օրինակ, «վայ ջեյրանս դու գնացիր, կմեռնեմ, եթե ինձ չնայես» կամ չգիտեմ ինչ: Իմ երգերը պետք է պատմություն ունենան, հակառակ դեպքում չեմ էլ կարող գրել: Չնայած, այդ «արի-արի, գնա-գնա»-ները ժողովուրդն ավելի շուտ է ընկալում:

-Ձեր երգերի հեղինակը հենց դո՞ւք եք:

-Իհարկե, միայն մեկ երգ ունեմ, որը Գրիգոր Կյոկչյանի հետ եմ գրել. Դա իմ վերջին՝ «էլի-էլի» երգն է: Մեկ երգ էլ կա, որն աշուղ Գևոն է գրել, կոչվում է «Տաշիր»: Սա ավելի շատ ժողովրդական երգի ոճում է ու մարդկանց համար նորություն կլինի իմ կատարմամբ: Այն գրվել է հատուկ «Տաշիր» մրցանակաբաշխության համար, բայց քանի որ այդ մրցանակաբաշխությունը չկա՝ չեմ երգում: Հենց լինի, անպայման կներկայացնեմ: Այնպես որ, գրեթե երկու տարի է՝ երգն իմ պահոցում է (ծիծաղում է):

-Գրիգորի, որքան հասկացա, Ձեր ընտանիքը բնակվում է Հայաստանում, դուք՝ Ռուսաստանում:

-Ընտանիքի մասին ես չեմ սիրում շատ խոսել… Հա, այնպես է ստացվել, որ գործի բերումով ավելի շատ Ռուսաստանում եմ լինում: Սակայն վերջին երկու-երեք տարիներին հաճախ եմ Երևան գալիս: Կարելի է ասել՝ տարվա մեջ 20 անգամ: Դա նշանակում է՝ ամիսը երկու անգամ:

-Ձեր կինը հայուհի՞ է:

-(Ծիծաղում է) Միայն կասեմ, որ իմ որդու մայրը հայուհի է:

-Զավակները հաճախ շարունակում են ծնողների մասնագիտական ուղին: Ձեր տղան և՞ս ընտրել է Ձեր ճանապարհը:

-Մենք իրար հետ մեկ ռուսական երգ ունենք, կոչվում է «Супер Сочи»: Նա այդ ժամանակ 10 տարեկան էր: Հիմա իր ձայնը փոփոխություններ է կրում: Բայց ասեմ, որ գրեթե 10 տարի է՝ պարով է զբաղվում, երգելու նկատմամբ առանձնակի սեր չունի: Պարն իր մոտ լավ է ստացվում, ես էլ չեմ ուզում իրեն «զոռով» իմ ուղղությամբ տանել: Եթե ուզում է պարի, թող պարի: Թեև, չի բացառվում, որ հետագայում նորից սկսի երգել:

-Ծնունդով Ռուսաստանի՞ց եք:

-Չէ, ես ծնվել եմ Վրաստանում, Ախլցխայի հայկական գյուղերից մեկում: Ծնողներս հայեր են, նույն գյուղից են երկուսն էլ: Հայրիկիս կողմը՝ Եսայանները, Էրզրումից են գաղթել ու հաստատվել Վրաստանում:

-Զարմանալի է, որ վրացերեն երգեր չունեք:

-Երևի էլ չունենամ, քանի որ վրացերենը գրեթե մոռացել եմ: Ճիշտ է, հասկանում եմ, բայց խոսել դժվարանում եմ: Չնայած, սրտիցս չի էլ բխում վրացերեն երգել (ծիծաղում է):

-Մոսկվայո՞ւմ եք բնակվում:

-Արդեն մեկ տարի է՝ Սոչիում եմ ապրում: 1990 թվականից Ռուսաստանում եմ, Օմսկում էի սովորում: Այնուհետև տեղափոխվել եմ Բառնաուլ ու հիմա էլ Սոչի, որպեսզի Հայաստանին ավելի մոտ լինեմ (ծիծաղում է):

-Օմսկում երաժշտական կրթությո՞ւն եք ստացել:

-Ցավոք սրտի, ես երաժշտական կրթություն չունեմ, դպրոցական տարիներին միայն կիթառի մասնավոր դասերի եմ հաճախել: Բայց սերս երաժշտության նկատմամբ այնքան շատ է, որ կարող եմ և՛ երգել, և՛ ճիշտ նոտաներով նվագել ու երգեր գրել… Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ապա ես ճանապարհաշինարար եմ: Այնուհետև ուսումս շարունակել եմ Բառնաուլի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Բայց այնտեղ սովորելուս ցանկությունը կորավ ու երգելու նկատմամբ սեր առաջացավ:

-Որևէ ռեստորանում աշխատո՞ւմ եք:

-Ոչ մի տեղ չեմ աշխատում, բայց չեմ էլ մեղադրում աշխատողներին, քանի որ ես էլ 16 տարի աշխատել եմ ռեստորանում: Այնպես չի, որ ռեստորանում աշխատելը վատ է, հակառակը՝ շատ լավ է, մեծ փորձ ես ձեռք բերում: Կարծում եմ, ով ռեստորանում չի աշխատել, բեմում երկու-երեք կատարումից հետո «հանգելու» է, միայն շոու է ցուցադրելու և ոչ թե երգելու: Իսկ մենք կարողանում ենք առանց դադարի, կենդանի ձայնով 20-30 երգ երգել:

-Հայ երգիչների հետ համագործակցություն չի՞ սպասվում:

-Իհարկե սպասվում է: Ճիշտ է, դեռ միայն Լիլիթ Հակոբյանի և Սոչիից մեկ երգչի՝ Սեմ Պետրոսյան հետ դուետներ ունեմ, բայց գուցե առաջիկայում այլ դուետներով ևս ներկայանամ: Հիմա առաջարկներ կան, բայց նախագծերն այնքան էլ հաջող չեն, որ համաձայնեմ: Ասեմ այսպես, որը ես եմ առաջարկում՝ պատասխան չենք ստանում, որն իրենք են առաջարկում՝ մեզ չի հետաքրքրում:

-Բեմի մարդիկ սիրում են մեկուսանալ, առանձնանալ… Բնույթով ընկերասե՞ր եք, ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Ծանոթներ շատ ունեմ, բայց իմ մտերիմ ընկերները տարիքով բավական մեծ են ինձանից՝ 10, 15, 20 տարի: Ասեմ, որ նրանք քիչ են, բայց շատ գոհ եմ իրենցից ու դա, ըստ իս՝ փոխադարձ է: Թեև, ես էլ շատ փոքր չեմ՝ 40 տարեկան եմ (ժպտում է):

-Կենսախինդ մարդու տպավորություն եք թողնում: Իրականում, բնավորությամբ ինչպիսի՞ն եք:

-Շատ բարդ է ինքս ինձ բնութագրելը. ուրախ ու խելոք եմ, «տժժացող» (ծիծաղում է):

-Ներողամի՞տ եք: Մարդկային հարաբերություններում ի՞նչը չեք ների:

-Ես ամեն ինչ էլ ներում եմ, պարզապես դա ժամանակի հարց է: Ուղղակի տվյալ պահը պետք է անցնի, որից հետո սառում եմ ու… ամեն ինչ լավ է լինում: Ինձ գրեթե հնարավոր չի ջղայնացնել: Նույնիսկ ամենաջղային պահին գոռգոռալու հատկություն չունեմ (ժպտում է):

-Ասում են, բնավորության մի գիծ էլ ունեք. շուտ եք սիրահարվում:

-(Ժպտում է) հա, այդ մեկը հաստատ այդպես է, ես շատ շուտ եմ սիրահարվում: Բայց հիմա մի քիչ խելոքացել եմ:

-Իսկ մի՞շտ եք բարձրաձայնում Ձեր սիրո մասին:

-Գրեթե այո, երևի թե 95 տոկոս դեպքերում՝ պետք է, պետք չի,  արտահայտվել եմ: 

-Այդ քանակության մեջ երևի մերժումներն է՞լ շատ կլինեն:

-Չէ, ինչո՞ւ, մերժում գրեթե չեմ ստացել (ծիծաղում է):

-Իսկ դա անձնական կյանքին չի՞ խանգարում:

-Շա՜տ է խանգարել, բայց հիմա արդեն ոչ… Ես էլ արդեն այդպիսին չեմ: Առավել կարևոր ու հետաքրքիր արժեքներ կան ինձ համար:

-Խանդո՞տ եք:

-Բոլորովին խանդոտ չեմ: Ու կցանկանայի, որ կողակիցս էլ ինձ նման լիներ: Եվ ասեմ, որ բոլոր հարցերում եմ ադպիսին. գիտեք, թե ինչ է կատարվում շոու-բիզնեսում, ինչպես են շատերն իրար խանդում ու չարանում միմյանց դեմ, բայց ես նման իրավիճակում ճեմ հայտնվում… Չգիտեմ, երևի լավ չի, որ խանդ ընդհանրապես չունեմ, բայց դե ինչ արած՝ այդպիսին եմ:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Ի՞նչ կմաղթեք մեր և Ձեր ընթերցողներին:

-Ես ևս շնորհակալ եմ: Ի՞նչ կարող եմ մաղթել՝ թող սիրեն ու միշտ սիրված լինեն: Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ասված է:

Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանԻնչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ