Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»


Ռազմական դոկտրին. իսրայելական փորձի իրողություններ

 Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսրայել պետության Ռազմական դոկտրինը ձևավորվել է դեռ 1948թ. հրեական պետությանը զուգահեռ: Իր գոյության արդեն մի քանի տասնամյակներում, այն ենթարկվել է մի շարք փոփոխությունների, սակայն մի քանի ելակետային դրույթներ մնացել են անփոփոխ, որոնց մեջ հատկանշական է «պոտենցիալ հակառակորդի նկատմամբ ուժային բացարձակ ճնշման իրականցման» ռազմական գործելաոճը:

Այս առումով տեղին է հիշատակել, որ իսրայելական պետության՝ Ռազմական առաջին դոկտրինի հեղինակ Հ.Լասկովը իր հայեցակարգում առանձնացնում էր ռազմավարության ու մարտավորության արդյունավետ կառուցման մի քանի հանգամանքներ, որոնք առանցքային են պետության անվտանգության, պաշտպանվածության տեսանկյունից: Մանսվորապես՝

1. Իսրայելի բնակչությունը զիջում է հարևաններին, ուստի ենթադրելի է, որ հնարավոր պատերազմում բանակը պետք է պայքարի իրեն թվապես գերազանցող կենդանի ուժի դեմ:

2. Իսրայելի վեճը հարևանների հետ, իր հիմքում ունի այն կանխավարկածը/պնդումը, որ հարևանները սկզբունքորեն դեմ են Իսրայելի գոյությանը առհասարակ: Հաշվի առնելով Իսրայելի աշխարհագրական ոչ նպաստավոր դիրքը, ռազմատեխնիկայի հարցում հակառակորդների գերակշռությունը, կենդանի ուժի հարցում նրանց թվային գերակայությունը՝ Իսրայելը հաղթանակի հույս պետք է ունենա միայն կայծակնային արագությամբ հակառակորդի ռազմավարական ենթակառուցվածքները ոչնչացնելու դեպքում: Հնարավոր հակառակորդին լիարժեք ոչնչացնել ամեն դեպքում հնարավոր չի լինի: 

3. Ոչ մեծ տարածքի չափը, սահմանների ոչ նպաստավոր բնույթը, ռազմավարական ենթակառուցվածքների ու քաղաքների՝ հարևան երկրների հետ Իսրայելի սահմաններին մոտ լինելը զրկում են Իսրայելին ռազմավարական խորքի որևէ ցուցիչից: Բնական ռելիեֆային գոտիները պաշտպանական միավորների կառուցման համար բացակայում են, ուստի հնարավոր ռազմական գործողությունները առավելագույնս արագ պետք է տեղափոխվեն հակառակորդի տարածք:

4. Իսրայելը չունի երկար պատերազմ վարելու հնարավորություն, քանի որ կարիք կլինի մոբլիզացնել բնակչության մեծ քանակ, տնտեսական ռեսուրսներ: Այս պարագայում երկրի տնտեսությունը կսկսի ունենալ լրջագույն խնդիրներ արդեն ակտիվ պատերազմի առաջին ամիսներից, ուստի հնարավոր պատերազմը պետք է լինի կայծակնային:

Եթե դիտարկենք Իսրայելի պատմությունը, իսկ դա ավելի շուտ պատերազմների պատմություն է, կարող ենք նշել, որ Ռազմական դոկտրինի նշյալ դրույթների մի մասն իրենց արդյունավետությունն այդ պատմության մեջ բազմիցս ապացուցել են: 
Դիցուկ՝ հայեցակարգը արդյունավետորեն է դրսևորվել արաբա-իսրայելական մի քանի պատերազմների ընթացքում օրինակ՝ 1956-57թթ-ի Սուեզի ճգնաժամի տարիներին, երբ իսրայելական նախահարթակ/ կանխարգելիչ ռազմավարության հետևանքը եղավ պատերազմում նրա հաղթանակը:

Նշյալ ռազմավարությունը իրեն արդյունավետ դրսևորեց նաև 1967թ. Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանանի ու Իրաքի դեմ վեցօրյա պատերազմում, երբ արաբական կոալիցիան, որը անձնակազմի մասով Իսրայելին գերակշռում էր մոտ 2 անգամ, իսկ զինտեխնիկայի մասով՝ 3 անգամ, պարտություն կրեց: Ավելին՝ Իսրայելը պատերազմի արդյունքում ձեռք բերեց Գոլանի բարձունքերը, Սինայը, Հորդանան գետի արևմտյան ափը, Գազան:

1973թ. արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ արաբները դասեր քաղեցին նախորդ սխալներից և անակնկալ հարձակվեցին Իսրայելի վրա հուդայական կրոնական տոներից մեկի օրը: Սակայն վերջնարդյունքում Իսրայելի կողմից ուժերի վերախմբավորման, զանգվածային մոբլիզացիայի ու ամենակարևորը ԱՄՆ օգնության զորու Իսրայելը չպարտվեց:

Նշենք, որ Ռազմական դոկտրինում արաբական երկրներին ու Իրանին հավանական հակառակորդ դիտարկելուց զատ, իսրայելական ռազմական տեսաբանները 70-ականներին որպես նոր բնույթի վտանգի աղբյուր բնորոշեցին պաղեստինյան խմբավորումներին (Պաղեստինի ազատագրության բանակ և այլն), ինչպես նաև իսլամական կրոնական ու ռազմաքաղաքական կառույցներին՝ «Համաս», «Հեզբոլլահ», որոնցից բխող վտանգի բնույթը որակապես այլ էր, ուստի ենթադրում էր որդեգրվելիք այլ մոտեցումներ:

Նոր բնույթի հակառակորդի պարագայում Իսրայելը հրաժարվեց «հրթիռակոծություններին պատասխանելու» ռազմավարություներից և որդեգրեց «նախահարձակ ոչնչացման» մոտեցումներ անկախ վտանգի տեղակայման աղբյուրից, տարածքից ու տեսակներից: Որպես դրա դրսևորումներից մեկը՝ 1982թ. իսրայելական զորքը մտաց Լիբանան: Նման իրավիճակի պարագայում Իսրայելի Ռազմական դոկտրինում նշվում էր հետևյալը. «ասիմետրիկ վտանգների առկայության դեպքում ռազմական ղեկավարությունը երկրի ազգային անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկում է սեփական ռազմական նպատակահարմարությունից բխող որոշակի քայլեր»:

Այսպիսիով Իսրայելի Ռազմական դոկտրինը (որի առանձին հատվածներն են մինչ օրս միայն հանրայնացված/գաղտնազերծվել) ռազմաքաղաքական իրավիճակի, պատերազմի, պետությանը սպառնացող վտանգների, նրանց հակադարձելու ու ոչնչացնելու մեթոդների/միջոցների ամբողջություն է, որի նպատակը հնարավոր հակառակորդին այնպիսի հարված հասցնելն է, որից հետո վերջինս չկարողանա Իսրայելի համար հանդիսանալ որևէ տիպի սպառնալիիքի աղբյուր: Ներկայումս Իսրայելի Ռազմական դոկտրինը կառուցված է ճգնաժամանային իրավիճակներում «ակտիվ արձագանքման» ռազմավարության վրա, որի ելակետային դրույթը «սպառնալիքի աղբյուր պետությանը անխուսափելի պատժի ենթարկելու» սկզբունքն է: Որպես վերոնշյալ սկզբունքի իրացման ձև է դիտվում առաջնահերթ ռազմական գործոնությունների տեղափոխումը հակառակորդի տարածք, այդ գործողությունների կայծակնային ու անակնկալ բնույթը, նախահարձակ ոչնչացման գործիքակազմով:


 

 

Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին