Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Միգրացիոն ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին սիրաշահել Թուրքիային

Միջազգային

2015 թ. հունիսից միջազգային լայն հնչեղություն ձեռք բերած միգրացիոն ճգնաժամի պատճառով Եվրամիության ներսում խժդժություններ են տեղի ունենում: Միգրանտների թիվը գնալով ավելանում է, իսկ սրան զուգահեռ՝ ավելանում են սոցիալ-տնտեսական լարվածությունն ու ահաբեկչությունների թիվը: Այս պարագայում ԵՄ անդամ պետությունների մոտ վախի զգացում է առաջ գալիս՝ չէ՞ որ նրանց ընդունելով՝ տուժում է սեփական երկրի անվտանգությունն ու անդորրը:

Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալների՝ 2015 թ. ընթացքում Եվրոպա ներթափանցած միգրանտների թիվը հասել է 1,011,700 -ի: ԵՄ արտաքին սահմանային ուժերի՝ FRONTEX-ի տվյալներով, այդ թիվը գերազանցել է 1,500,000-ը: Տվյալները ներառում են ծովով և ցամաքով ժամանումները դեպի Եվրոպա՝ Հունաստանի, Բուլղարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մալթայի և Կիպրոսի սահմաններով:  

Խնդիրը կայանում է նրանում, որ ոչ բոլոր ԵՄ պետություններն են պատրաստակամ և բաց՝ ընդունելու մահմեդական միգրանտներին: Մի քանի երկրներ անգամ փակեցին իրենց սահմանը, մի քանիսն իրենց հերթին նախապայման դրեցին, որ կընդունեն միայն Սիրիայի քրիստոնյա փախստականներին: Ավելին, փախստականները Սլովակիայի, Լեհաստանի, Բուլղարիայի կամ Ռումինիայի փոխարեն ձգտում են Արևմուտքի և հյուսիսային եվրոպայի հարուստ երկրներ: Ու թեև ԵՄ նախարարները 2015 թ. սեպտեմբերին որոշում կայացրեցին միգրանտներին ԵՄ 28 պետություններում տեղաբաշխելու ուղղությամբ, սակայն սայլը դանդաղ է տեղից շարժվում և դժվար է պատկերացնել, որ Եվրոպան կկարողանա կարճ ժամանակահատվածում լուծել միգրանտների տեղավորման խնդիրն ու կրճատել նոր հոսքերի ծավալը: Այդ նպատակով կողմերը համաձայնության եկան ավելացնել Թուրքիային և հարակից երկրներին տրամադրվող օգնության չափը՝ միգրանտների հոսքն իրենց սահմաններից դեպի Եվրոպա կրճատելու համար:

Այս տարվա փետրվարի 3-ին ԵՄ պետությունները հաստատեցին 3 միլիարդ եվրոյի չափով Թուրքիային գումար հատկացնելու որոշումը: Անկարան պարտավորվում է գումարն օգտագործել փախստականների վիճակը բարելավելու և նրանց միգրացիան դեպի Եվրոպա կրճատելու ուղղությամբ:

Եվրախորհրդարանականները դեմ են արտահայտվել Թուրքիային ֆինանսավորելուն: Ֆրանսիական «Ազգերի և ազատությունների Եվրոպա» խմբակցության անդամ Սոֆի Մոնտելը անպատասխանատու քայլ է համարել մի պետության ֆինանսավորումը, որը գաղտնի խաղ է վարում Իսլամական Պետության հետ: Իր հերթին, Բուլղարիան ներկայացնող Նիկոլայ Բարեկովը մեղադրեց ԵՄ-ին, որ իրենք չափազանց մեծ ընդառաջումների են գնում Էրդողանի ռեժիմի նկատմամբ, որը նավթ է գնում ԻՊ-ից:

Տրամադրվող 3 միլիարդ եվրոյի հետ մեկտեղ վերսկսում է Թուրքիայի՝ Միության կազմում ընդգրկման և նրա քաղաքացիներին շենգեն վիզայից ազատելու գործընթացը:

Ինչու՞ է պաշտոնական Բրյուսելը գիտակցաբար գնում Թուրքիային սիրաշահելու քաղաքականությանը: Եթե Թուրքիան, որն արդեն հյուրընկալում է 2,5 միլիոն փախստական այսօր, հայտարարի, որ այլևս չի կարող ընդունել և պահել այդքան թվով փախստականների, Բրյուսելը կհայտնվի անելանելի վիճակում: Վերջինս ստիպված կլինի ընդունել շատ ավելի մեծ թվով միգրանտներ, քան նախորդ տարի: Իսկ Թուրքիան մեկ անգամ արդեն ապացուցել է, որ կարող է հեղեղել Եվրոպան փախստականներով, չէ՞ որ «միգրացիոն ճգնաժամը» սկսվեց, երբ այն բացեց իր սահմանը:

Վալյա Մարտիրոսյան

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»