Օլանդին քննադատել են սաուդյան արքայազնին շքանշան շնորհելու համար
ՄիջազգայինՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության անդամները քննադատել են սաուդյան արքայազն Մուհամմադ իբն Նաիֆ ալ Սաուդին Պատվո լեգեոնի շքանշան շնորհելու մասին Ֆրանսիայի նախագահի որոշումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ մարտի 4-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահն արքայազնին է հանձնել պարգեւը՝ «ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում նրա ջանքերի համար»:
«Ազգային ճակատ»-ի փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն դատապարտել է երկրի նախագահի որոշումը: Ազգային ժողովի պատգամավոր Ժիլբեր Կոլլարն էլ այս որոշումն ամոթալի է անվանել:
Պատվո լեգեոնի շքանշանն ազգային պարգեւ է, որը 1802 թվականի մայիսի 19-ին հիմնել է Նապոլեոն Բոնապարտը: Այն բարձրագույն պարգեւ է Ֆրանսիային մատուցած հատուկ ծառայությունների համար: