Օլանդին քննադատել են սաուդյան արքայազնին շքանշան շնորհելու համար
Международные новостиՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության անդամները քննադատել են սաուդյան արքայազն Մուհամմադ իբն Նաիֆ ալ Սաուդին Պատվո լեգեոնի շքանշան շնորհելու մասին Ֆրանսիայի նախագահի որոշումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ մարտի 4-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահն արքայազնին է հանձնել պարգեւը՝ «ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում նրա ջանքերի համար»:
«Ազգային ճակատ»-ի փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն դատապարտել է երկրի նախագահի որոշումը: Ազգային ժողովի պատգամավոր Ժիլբեր Կոլլարն էլ այս որոշումն ամոթալի է անվանել:
Պատվո լեգեոնի շքանշանն ազգային պարգեւ է, որը 1802 թվականի մայիսի 19-ին հիմնել է Նապոլեոն Բոնապարտը: Այն բարձրագույն պարգեւ է Ֆրանսիային մատուցած հատուկ ծառայությունների համար: