Պենտագոն. ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիան լքել են քիչ թվով ռուսական ինքնաթիռներ
ՄիջազգայինԱմերիկյան զինվորական հրամանատարությունը կարծում է, որ դեռևս քիչ քանակով ռուսական ռազմական ինքնաթիռներ են լքել Սիրիայի տարածքը, սակայն դրանց դուրսբերումը շարունակվում է:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող զորքի խմբի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:
Նա նշել է, որ 8-10 ռուսական ինքնաթիռ է լքել տարածքը, իսկ այլ ռուսական ինքնաթիռներ շարունակում են թռիչքները: Ամերիկյան ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք շարունակում են հետևել ռուսական զորքերի դուրսբերմանը: