Պենտագոն. ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիան լքել են քիչ թվով ռուսական ինքնաթիռներ
Международные новостиԱմերիկյան զինվորական հրամանատարությունը կարծում է, որ դեռևս քիչ քանակով ռուսական ռազմական ինքնաթիռներ են լքել Սիրիայի տարածքը, սակայն դրանց դուրսբերումը շարունակվում է:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող զորքի խմբի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:
Նա նշել է, որ 8-10 ռուսական ինքնաթիռ է լքել տարածքը, իսկ այլ ռուսական ինքնաթիռներ շարունակում են թռիչքները: Ամերիկյան ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք շարունակում են հետևել ռուսական զորքերի դուրսբերմանը: